Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը մկանային վնասվածքի պատճառով, որը ստացել է 3 ամիս առաջ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը:
Աղբյուրի փոխանցամբ, 30-ամյա ֆուտբոլիսը միանշանակ բաց կթողնի «Վոլֆսբուրգի» հետ մայիսի 23-ին և «Բավարիայի» հետ մայիսի 26-ին կայանալիք խաղերը: Բացի դա, Ռոյսը կարող է դաշտ չվերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը:
Ռոյսը 2012 թվականից է հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդի «Բորուսիան» 26 խաղից հետո 54 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Առաջատարը «Բավարիան» է՝ 58 միավորով: