Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է ակումբը լքելու մասին լուրերը, տեղեկացնում է Cope-ն:
«Ինձ հետ չեն խոսում և դա զայրացնում է ինձ: Ուզում եմ հստակ պատասխաններ ստանալ, քանի որ այս իրավիճակը կազմաքանդում է ինձ:
Մտադիր եմ հեռախոսազրույց ունենալ Բարտոմեուի հետ և որոշ հարցեր տալ նրան: Ուզում եմ լսել, որ պետք եմ ակումբին և չեմ հեռանալու այստեղից:
Զանգի՛ր ինձ, Խոսեպ. դու գիտես իմ հեռախոսահամարը»,- ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ «Լացիոն» 3 տարվա պայմանագիր է առաջարկում 32-ամյա կիսապաշտպանին: