Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը որոշել է ժամանակից շուտ ավարտել երկրի առաջնությունը՝ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մրցաշրջանն ավարտվել է երկրի բոլոր 4 դիվիզիոններում: Արդյունքներն ամփոփելիս՝ հաշվի է առնվել ակումբների վաստակած միջին միավորները, քանի որ նրանք տարբեր քանակի խաղեր են անցկացրել:
Պատմության մեջ առաջին անգամ Ուելսի չեմպիոն է հռչակվել «Կոնաս Կուեյը», որը 26 տուրից հետո 56 միավոր է վաստակել, այսինքն մեկ խաղում՝ 2,15 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նյու-Սեյնթսը» (2,00), երրոդը՝ «Բալա Թաունը» (1,88):