«Բարսելոնայի» նախկին խաղացող Էդմիլսոնը կիսել է իր կարծիքը այն մասին, թե ինչով է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին տարբերվում Դիեգո Մարադոնայից:
«Ես դեռ այն ժամանակ տեսա, որ Մեսսին նման չէ մյուսներին: Նա չափազանց խելացի տղա էր, ով տիրապետում էր այն որակներին, որը ես տեսնում էի շատ քչերի մեջ: Երբ ես տեղափոխվեցի այս ակումբ և տեսա 17-ամյա մի տղայի, որը մարզվում էր մեզ հետ և ինչպես էր վարվում գնդակի հետ…
Մեսսիին հաճախ համեմատում են այլ հիանալի խաղացողների հետ: Յուրաքանչյուրն ունի իր ժամանակը, իր սերունդը: Բայց ե՞րբ է մի ֆուտբոլիստ կարողացել այսքան ժամանակ պահել այդպիսի խաղամակարդակ … Ահա թե ինչն է կարևոր: Լեոն արդեն 10 տարի է ցուցադրում է բարձրակարգ ֆուտբոլ, ինչպես Պելեն: Բայց մյուսները, ինչպես Մարադոնան, բարձր մակարդակով ելույթ ունեցան երեք-չորս տարի: Դա է տարբերությունը: