Իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում հրաժարվել իրենց աշխատավարձերի մի մասից, տեղեկացնում է Il Messaggero-ն:
Ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն այդպիսի առաջարկով դիմել է թիմի ֆուտբոլիստներին, բայց մերժում է ստացել:
Հիշեցնենք, որ Լոտիտոն նվազեցրել էր ՝ մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձերը ու հիմա էլ ցանկանում է նույնն անել ՝ մայիս, հունիս ամիսների համար: