Ֆորմուլա-1-ի Իտալիայի Գրան պրիի կազմակերպիչները ակնկալում են, որ Ֆորմուլա 1-ի հերթական փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերին հանդիսատեսների ներկայությամբ։ Այդ մասին հայտնում է AD.nl.-ը։
Երկրպագուների հնարավոր ներկայությունը կապված է երկրի իշխանությունների կողմից կարանտինի մեղմացման հետ: Իտալիան պատրաստվում է վերսկսել ֆուտբոլային մրցաշրջանը, մայիսի 25-ին մարզադահլիճները և մարզական այլ հաստատությունները կվերսկսեն աշխատանքը, թատրոններն ու կինոթատրոնները կբացվեն հունիսին:
Հունիսի 3-ից Իտալիան կբացի նաև սահմանները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Ավստրիայում տեղի կունենա 2020 թվականի առաջին Գրան Պրին։ Այն նախատեսված է հուլիսի 5-ին: Մրցաշրջանը կբաժանվի երկու հատվածի՝ աշնանային և ձմռային: Եվրոպայում մրցավազքերը կսկսվեն ավելի շուտ, իսկ դեկտեմբերին մոտ կվերսկվեն նաև Մերձավոր Արևելքում: