Շվեյցարուհի Բելինդա Բենչիչը խոսել է մարզումների վերսկսման և տուրերի միավորման մասին։
«Երկու-երեք շաբաթ առաջ մեզ թույլատրեցին մարզվել փողոցում, այնպես որ ես երեք-չորս անգամ շաբաթվա ընթացքում ես մարզվում եմ մոտ մեկ ժամով։ Կարծում եմ՝ դադարը օրգանիզմիս օգուտ էր։ Բոլոր մանր ցավերը անցյալում են։ Ինձ շատ հանգիստ եմ զգում։
Ես համաձայն եմ Ռոջերի հետ։ Տրամաբանական կլինի տուրերի միացումը, քանի որ հիմա մարդիկ տանջվում են այդ երկու կազմակերպություններում։ Լավ կլինի, եթե կանայք և տղամարդիկ խաղան նույն մրցաշարերում ու ստանան նույն գումարները։ Բայց իհարկե, դեռ լուծելու շատ խնդիրներ կան»,-welovetennis.fr-ն։
Ավելի վաղ Ռոջեր Ֆեդերերը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում ATP-ին և WTA-ին միավորվել մեկ կառույցի մեջ։