Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հայտարարել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի մրցաշարի որակավորման փուլի վերսկսման նոր ժամկետների մասին, որոնք հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով մինչև 2021 թվականը:
Օլիմպիական խաղերի որակավորման փուլի ժամկետները երկարաձգվեցին մինչև 2021 թվականի հունիսի 13-ը: 2021 թվականի հունիսի 14-ին կկազմվի օլիմպիական վարկանիշ, որը հաշվի կառնի թիմերի 12 լավագույն արդյունքները:
Նախորդ որակավորման ավարտի ամսաթիվը եղել է 2020 թվականի հունիսի 14-ը:
«Մենք հավատում ենք, որ կատարված այս փոփոխությունները համապատասխանում են արդար և համընդհանուր մոտեցմանը, ինչը հնարավորություն կտա լավագույն մարզիկներին հայտ ներկայացնել խաղերին», — ասել է FIVB-ի նախագահ Արի Գրասան: