Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաղը վերսկսելու է մարզումները թիմի հետ։
Մայիսի 5-ին 35-ամյա պորտուգալացին վերադարձել էր Թուրին։ Դրանից հետո նա 14-օրյա ինքնամեկուսացման մեջ էր։
Վաղը Ռոնալդուն արդեն կարող է վերսկսել մարզումները թիմի հետ։
Ա սերիայի վերադարձը նախատեսվում էր հունիսի 13-ին, սակայն երկրի կառավարությունը սպորտային միջոցառումների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 14-ը։