«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Կիրան Ռիչարդսոնը պատմել է Մարիո Բալոտելիի հետ ունեցած ընկերական հարաբերությունների մասին, տեղեկացնում է The Sunday Times-ը:
«Ես շատ մարդկանց եմ ճանաչում, բայց Մարիոյի նման «ծիծեռնակ» դեռ չեմ տեսել:
Դպրոցում մեզ սովորեցնում էին մարդկային ցեղի էվոլուցիայի մասին: Ես շատ լավ եմ հիշում այդ դասերը և կարող եմ հավաստիացնել ՝ էվոլուցիան Բալոտելիի կողքով է անցել:
Մի օր քայլում էինք Մանչեսթերում. մեզ մոտեցավ մի վաճառական և առաջարկեց արծաթից պատրաստված զարդեր գնել:
Մարիոն թքեց դրանց վրա և ասաց, որ սևամորթները ստրուկներ չեն ՝ արծաթ կրելու համար:
«Ես ադամանդ եմ, իսկ դու ինց արծա՞թ ես առաջարկում»,- ասաց Մարիոն:
Մի անգամ էլ նստած էինք լողափում և խոսում էինք ֆուտբոլի մասին: Հանկարծ նա ասաց. «Հիտլերը կարգին տղա էր: Եթե այտեղ լիներ, այս ապուշների գլուխները կմտցներ ավազի մեջ, իսկ դրանց մայրիկներին էլ կուղարկեր աշխատանքային գաղութներ: Նրանք կհասկանային, թե որն է իրական կարգապահությունը»:
«Ես չհասկացա, թե ում մասին էր նա խոսում: Որոշ ժամանակ անց տեսա, որ Մարիոն զզվանքով նայում էր լողափում խաղացող երեխաներին:
Բալոտելիի տեսակին պատկանող մարդիկ տախտակի են նման: Նրանց հարվածելիս ՝ դու ես վնասվում:
Չնայած, դժվար թե գտնեք նրա կրկնօրինակին»,- ասել է Ռիչարդսոնը:
Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը այժմ հանդես է գալիս «Բրեշիայում»: