«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում «Յունիոնի» նկատմամբ տարած հաղթանակը.
«Մենք եկել էինք երեք միավոր վերցնելու և մեզ դա հաջողվեց: Բայց դատելով առաջին 25 րոպեների խաղից, մենք դեռ աշխատելու տեղ ունենք: Առաջին գոլից հետո մենք մի փոքր թուլացրեցինա զգոնությունունը և ընդմիջումից առաջ ստիպված եղանք ավելացնել: Մենք նորմալ խաղացինք, բայց մենք, իհարկե, կարող ենք էլ ավելի լավ խաղալ:
Մենք ավելացրեցինք առավելությունը երկրորդ տեղի նկատմամբ մինչև չորս միավորի և այսօր մեկ քայլով ավելի մոտեցանք մեր գլխավոր նպատակին»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում առավելության հասավ «Յունիոնի» նկատմամբ ՝ 0-2 հաշվով: