Հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի ծառայություններով։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը տեղեկացնում է, որ «մերսիսայդցիները» հետաքրքրված են եղել 24-ամյա գերմանացու ծառայություններով։ Սակայն Սանեն շատ լավ գիտի, որ «Ման․ Սիթիից» ուղիղ «Լիվերպուլ» տեղափոխությունը լավագույն որոշումը չէ ներկա պահին։
Սանեն չի ցանկացել անհարգալից լինել «Ման․ Սիթիի» երկրպագուների հետ, այդ իսկ պատճառով էլ չի դիտարկել «Լիվերպուլ» տեղափոխվելու հավանականությունը։
Հիշեցնենք, որ Bild-ի փոխանցմամբ՝ Սանեն համաձայնության է հասել Մյունխենի «Բավարիայի» հետ։