Բունդեսլիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «Բավարիան» ավելի ուժեղ գտնվեց «Յունիոնից»՝ հաղթելով 0-2 հաշվով:
Երկու երկրպագուներ փորձել են դիտել այս հանդիպումը, չնայած իշխանությունների արգելքին: Երկրպագուները բարձրացել են 12 մետր բարձրություն ունեցող ծառի վրա, որը գտնվում է մարզադաշտի հարևանությամբ: Նրանց հաջողվել է դիտել խաղի մի մասը, բայց հետո նրանց նկատել են ոստիկանները, ովքեր երկրպագուներին ստիպել են իջնել ծառից:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը հնարամաիտ երկրպագուներին չի տուգանել: