«Ուդինեզեի» նախկին հարձակվող Անտոնիո Դի Նատալեն պատմել է, որ ժամանակին կարող էր հայտնվել անգլիական «Լիվերպուլում», տեղեկացնում է Tuttosport-ը:
«Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Ուդինեզեում»: Իհարկե, լուրջ առաջարկներ շատ են եղել:
Գիտեմ, որ «Լիվերպուլը» ժամանակին աստղաբաշխական գումարներ էր առաջարկում ինձ համար:
Մերժեցի նրանց առաջարկը, քանի որ իմ սիրտը պատկանում է «Ուդինեզեին»,- ասել է Դի Նատալեն:
Հիշեցնենք, որ փորձառու հարձակվողը կարող էր հայտնվել նաև «Յուվենտուսը»: