Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանության աջ եզրը։
Marca-ն տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Լայվին Կուրզավայի ծառայություններով։
Ֆրանսիացի պաշտպանի գործող պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է գալիք ամառ։ Մադրիդ տեղափոխվելու դեպքում Կուրզավայի համար «Աթլետիկոն» ոչինչ չի վճարի։