«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է մրցաշրջանի վերսկսումից առաջ թիմի մարզումների մասին։
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտում թիմակիցներիս հետ աշխատանքին։ Հիմա պետք է սպասենք խաղերին, բայց շատ երջանիկ եմ։ Երկու ամիս չեմ խաղացել ու հիմա պետք է շեշտը դնեմ ֆիզիկականի ու գնդակով աշխատանքի վրա։ Ուզում եմ արդեն առաջին խաղին պատրաստ լինել։
Հիմա մարզումներն ավելի լավն են դարձել (Իսպանիայում թույլատրել են 10 հոգանոց խմբերով մարզվել)։ Դա արդեն ավելի է նմանվում սովորական մարզումներին։
Առաջին շաբաթը մի փոքր անսովոր էր, բայց հիմա կարելի է մարզվել խմբերով ու դարպասապահների հետ, ու դա այն է, ինչ մենք ուզում էինք։ Շատ ենք սպասում լիարժեք կազմով մարզվելու հնարավորությանը»,-Ազարի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ազարը վերջին անգամ «Ռեալի» կազմում խաղացել է փետրվարի 22-ին, ապա բաց թողել լուրջ վնասվածքի պատճառով։