«Չելսիի» հարձակվող Վիլիանը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի հետ «Տոտենհեմ» տեղափոխության վերաբերյալ գաղտնի բանակցություններ վարելու մասին շշուկները.
«Անգլիայում, երբ դուք արտասահմանից եք գալիս, որոշ ժամանակ պետք է ինքնամեկուսացման մեջ լինեք: Նույնիսկ հիմա ես դեռ ոչ մի անգամ դուրս չեմ եկել իմ տնից: Այդ իսկ պատճառով երբ ես կարդացի Մոուրինյուի հետ հանդիպման մասին, անակնկալի եկա:
Ես նրա հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել: Այնպես որ, անկեղծ ասած, այս պատմությումը չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, և երբեմն փոխանակվում եմ հաղորդագրություններով: Բայց վերջին շրջանում նման բան չի եղել»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: