Բեռլինի «Հերտայի» ֆուտբոլիստ Անգա Դեդրիկ Բոյատան գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» հետ արտագնա խաղում (3-0) համբուրել է թիմակցին՝ կիսապաշտպան Մարկո Գրուիչին:
29-ամյա բելգիացին, այսպիսով, խախտել է սոցիալական հեռավորության կանոնը: Չնայած սրան՝ Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր չէ պատժել Բոյատային:
Դրվագը գրանցվել է երկրորդ կեսի մեկնարկում, երբ «Հերտայի» ֆուտբոլիստները տոնել են «Հոֆենհայմի» պաշտպան Քևին Ակպոգումայի ինքնագոլը:
«Մենք դեռ նոր ենք ակումբներին հրահանգներ տվել՝ գոլերը տոնելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով պատժամիջոցների կարիք չկա»,- ասել է Բունդեսլիգայի ներկայացուցիչը: