Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBO և WBA վարկածներով երիտասարդական չեմպիոն, Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ֆեյսբուքի իր էջում հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որն արվել է 2017 թվականին:
Լուսանկարում հայազգի մարզիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ է.
Հիշեցնենք՝ Բազինյանը վերջերս իր 25-րդ մենամարտն է անցկացրել ու նույնքան հաղթանակ ունի: