«Նյուքասլի» ղեկավարությունը կարող է թիմ հրավիրել իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, որն այժմ գլխավորում է չինական «Դալյան Իֆանին»:
60-ամյա մասնագետը անգլիական թիմը գլխավորել է 2016-2019 թվականներին: Հաղորդվում է, որ նա կվերադառնա թիմ, եթե ակումբը գնի Սաուդյան Արաբիայի ներդրումային խումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է: