Դորտմունդի «Բորուսիայի» իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը գովասանքի խոսքեր է հնչեցրել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին.
«Հոլանդն իր անունն իմ անվան կողքին է գրել «Բորուսիայի» պատմության մեջ՝ Բունդեսլիգայի առաջին 9 խաղում 10 գոլ խփելով: Շնորհավորում եմ»,- գրել է Ալկասերը Թվիթերի իր էջում:
Նախորդ մրցաշրջանում Ալկասերը, որը «Բորուսիայում» հանդես էր գալիս վարձակալությամբ «Բարսեոնայից», Գերմանիայի առաջնության մեկնարկային 8 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ:
Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա նորվեգացին Բունդեսլիգայի 9 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: