Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը մեկնաբանել է Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Շալկեի» նկատմամբ տարած հաղթանակը։
Հանդիպումն անցկացվում էր առանց հանդիսականների կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
«4-0-ն «Շալկեի» հետ նորմալ է։ Այն, որ թիմը լավ էր խաղում նաև պաշտպանությունում կարևոր էր։
Շատ անսովոր էր։ Աղմուկ չկար։ Հարվածում ես դարպասին, հիասքանչ փոխանցում ես կատարում, գոլ ես խփում և ոչինչ։ Շատ-շատ տարօրինակ էր։ Մենք շատ ենք կարոտում մեր երկրպագուներին։
Ամեն ինչ այլ էր սովորական խաղերից։ Դժվար է ասել, թե որքան լավն էր խաղը։ Խաղացողները կենտրոնացած էին իրենց առաջադրանքի վրա»,-Ֆավրի խոսքն է մեջբերում Kicker-ը։