«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Թուրինից:
Ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ ֆրանսիացի կիսապաշտպանին, չնայած նրան, որ մեկ տարի առաջ է ՊՍԺ-ից գնել նրա տրանսֆերային իրավունքները:
«Բյանկոներիի» ղեկավարությունը Ռաբյոյի հնարավոր տրանսֆերը կամ փոխանակումմ արդեն քննարկել է մի քանի ակումբի հետ:
Ֆրանսիական L’Équipe-ի հաղորդմամբ, Ադրիենը ցանկանում է խաղալ «Էվերթոնում»՝ Անչելոտիի գլխավորությամբ: Հենց իտալացին է նրան առաջին անգամ՝ 2012 թ-ին խաղադաշտ դուրս բերել ՊՍԺ-ի կազմում:
Սակայն մի փոքր անհավանական է թվում այդ տրանսֆերը, քանի որ անգլիական ակումբը դժվար թե կարողա Ռաբյոյի դիմաց այնպիսի ֆուտբոլիստ առաջարկել «Յուվեին», որը կհետաքրքրի նրանց: Երկրորդ փաստը, որը դժվարեցնում է տրանսֆերի հնարավոր կայացումը, Ռաբյոյի աշխատավարձն է: