Հարավային Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշ սահմանափակումներ կմտցնի խաղերը վերսկսելուց առաջ:
Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում ֆուտբոլիստներին կարգելվի ողջագուրվել, համբուրել գնդակն ու թքել խոտածածկին: Խաղերից առաջ թիմերի ավագները չեն շփվի միմյանց հետ: Խաղացողներն ու մարզիչները պետք է ունենան ջրի անհատական շշեր:
Խաղերից հետո ասուլիսների սրահ մուտքը կթույլատրվի միայն ձեռնոցներով ու դիմակներով: Հիշեցնենք, որ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: