«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը, որը վարձավճարով խաղում է «Սոչիի» կազմում, կշարունակի խաղալ իր ներկայիս ակումբի կազմում մինչև մրցաշրջանի ավարտը: Ակումբները եկել են ընդհանուր համաձայնության:
Հիշեցնենք, որ երեկ որոշում կայացվեց ՌՊԼ-ի դադարեցված առաջնությունը վերսկսել հունիսի 21-ին: 29-ամյա Կոկորինը «Սոչիի» կազմում մասնակցել է 4 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: