Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է մարզումներին վերադարձի մասին.
«Մարզումներին վերադառնալը մեծ քայլ է մեզ համար: Այժմ մենք կարող ենք աշխատել ամեն բանի վրա, քանի որ ամեն ինչ ունենք մեր տրամադրության տակ: Անհնար է մարզվել տանը այնպես, ինչպես դաշտում: Առաջին օրը դժվար էր նույնիսկ գնդակը կառավարել, բայց քիչ-քիչ ամեն ինչ կվերադառնա: Ամենակարևորը՝ պահը վայելելն է, չնայած սա մի փոքր տարօրինակ է: Դժվար է մարզվել հիմա. այն նման է վնասվածքից հետո վերադառնալուն: Պետք է հետևենք Լա Լիգայի հայտարարություններին և հարգենք կանոնները:
Բունդեսլիգայի վերսկսումը լավ նորություն է սպորտային աշխարհի համար: Հուսով եմ՝ շատ շուտով կվերսկսվեն նաև մյուս առաջնությունները»,-ասել է Կարվախալը: