Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Դիեգո Լյորենտեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, հայտնում է La Razon-ը: Ըստ աղբյուրի, անգլիական գրանդը պատրաստ է 26-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 45 մլն ֆունտ: Լյորենտեն կենտրոնական պաշտպան է:
Իսպանիայի դադարեցված առաջնությունում Լյորենտեն անցկացրել է 20 խաղ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ներկայիս համաձայնագիրը սահմանված է մինչև 2022 թ.:
Այս պահին «Լիվերպուլում» կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես են գալիս վան Դայքը, Լովրենը, Մատիպն ու Գոմեսը:
Նախկինում կար տեղեկություն, որ «Լիվերպուլը» հետաքրքրվում է նաև «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաիի ծառայություններով: