Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելոֆը անկեղծացել է, որ ժամանակին կարող էր հոկեիստ դառնալ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ես սիրում եմ հոկեյը, բայց ֆուտբոլը ավելի լավն է: Այդ սերն էր, որ ինձ ստիպեց ընտրել այս սպորտաձևը:
Ծնողներս երկու սպորտաձևն էլ սիրում էին և ինձ հնարավորություն տվեցին ընտրություն կատարել»,- ասել է Լինդելոֆը:
Հիշեցնենք, որ Լինդելոֆը 2017 թվականին էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: