«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ակումբը պլանավորո՞ւմ է երկարաձգել Վիլիանի ու Օլիվյե Ժիրուի պայմանագրերը, որոնց ժամկետները լրանում են այս ամառ։
«Առաջվա պես հայտնի չէ, թե խաղերը երբ կվերսկսվեն։ Շատ խաղացողներ ունենք, որոնց պայմանագրերն այս ամառ ավարտվում են։ Անխոս, ուշադիր հետևում եմ իրավիճակին։
Այս տղաները շատ են սիրում ակումն ու նրա համար շատ բան են արել։ Իհարկե, յուրաքանչյուրն անհանգստանում է պայմանների համար։ Հուսով եմ՝ արդյունքում մեզ կհաջողվի համաձայնության գալ։
Կցանկանայի, որ պահեինք նույն կազմը, ինչ մրցաշրջանի ընթացքում, բայց տեսնենք՝ ինչ կլինի»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։