«Բարսելոնայի» նախկին տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայի» վրա ազդեցության մասին.
-Արդյո՞ք Մեսսին շատ է հրամայողի դերում:
«Մեսսին իր վրա խաղը վերցնում է այքան, որքան անհրաժեշտ է: Նա շատ խելացի տղա է: Այնքան, որքան չեն կարող մյուսները պատկերացնել: Կարևոր է, որ նա իրեն թիմում հարմարավետ զգա, քանի որ այդ պարագայում ամեն ինչ հրաշալի է ստացվում:
Նա չէ թիմի բոլոր հարցեր լուծողը: Դա սպորտային տնօրենի պատասխանատվությունն է: Ես պատասխան էի տալիս ամեն ինչ համար, նաև, հետևում էի, որպեսզի մարզչի համար ամեն ինչ հարմար լիներ»,-ասել է Ֆերնանդեսը: