Լոնդոնյան երկու թիմերը՝ «Արսենալը» և «Չելսին» հետաքրքրված են «Բարսելոնայի» դարպասապահ Նետոյի ծառայություններով: Այս մասին հայտնում է SportSmole-ն:
Հաղորդվում է, որ կատալոնացիները պատրաստ են առաջիկայում քննարկել 30-ամյա դարպասապահի առաջարկները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նետոն գտնվում է «Վալենսիայի» ուշադրության կենտրոնում: