Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան չի բացառել, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը կարող է շարունակվել փլեյ-օֆֆ համակարգով, տեղեկացնում է Rai-ն:
«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Հավանական է, որ Ա Սերիան կվերսկսվի հունիսի 13-ին:
Ձևաչափի վերաբերյալ դեռ հստակություն չկա», հայտարարել է Գրավինան:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ակումբները թիմային մարզումները վերսկսելու են մայիսի 18-ից: