McLaren-ի ավտոարշավորդ Կառլոս Սայնսը 2020-ի մրցաշրջանի ավարտին կմիանա Ferrari-ին, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
25-ամյա իսպանացին կփոխարինի աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելին: Այս շաբաթվա սկզբին Ֆետելը հայտարարեց մրցաշրջանի ավարտին Ferrari-ից հեռանալու մասին: Կողմերը չկարողացան պայմանավորվել պայմանագրի երկարաձգման պայմանների շուրջ, որը լրանում է 2020 թվականի վերջին:
Սայնես կրտսերը իր նորամուտը Ֆորմուլա-1-ում նշել է 2015-ին ՝ «Տորո Ռոսոյի» կազմում: