Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ֆուտբոլիստների հասցեին հնչեցված քննադատության մասին կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակում։
«Մենք ցույց ենք տվել, որ անում ենք հնարավոր ամեն բան Առողջապահության ազգային ծառայությանը, բարեգործական կազմակերպութուններին և բոլորին օգնելու համար, ովքեր պայքարում են վիրուսի դեմ պանդեմիայի շրջանում։ Երբեմն մեզ անտեղի են քննադատում»,-Քեյնի խոսքն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը հայտարարել էր, որ ֆուտբոլիստները պետք է օգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում՝ գնալով աշխատավարձերի նվազեցման։