Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Անգլիայի 4-րդ լիգայի «Լեյթոն Օրիենտ» ակումբի տիտղոսային հովանավորը:
Ակումբի տնային մարզաշապիկի վրա կա գրություն՝ շնորհակալություն առաջնագծի հերոսներին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին անբասիր աշխատանքի համար: Հյուրընկալվող մարզաշապիկի վրա տպված է մանկական հյուրընկալության լոգոտիպը, իսկ պահեստային մարզաշապիկի վրա գրված է բարեգործական ընկերության անունը, որը զբաղվում է առողջապահական հարցերով:
Այսպիսով, այսկերպ Քեյնը կօգնի ոչ միայն բարեգործական ընկերություններին, այլ նաև այն ակումբին, որտեղից նա 2011 թ-ին սկսել է ճանապարհը դեպի Մեծ ֆուտբոլ: Ակումբը մարզաշապիկների վաճառքից ստացած գումարի 10 տոկոսը կտրամադրի վերը նշված կազմակերպություններին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Very proud to announce that I'm supporting the club that gave me my first pro start and three amazing causes by sponsoring @leytonorientfc's shirts for the 2020/21 season. pic.twitter.com/hTh1M7xNf3
— Harry Kane (@HKane) May 14, 2020