«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր ավելի վաղ հայտարարությունը, որ կատալոնական ակումբը չի կարողանա նվաճել Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում, և որ թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կիսել իր տեսակետը:
«Ես երբեք չեմ կասկածել մեր կազմի՝ ուժեղ լինելու վերաբերյալ և որ մենք կկարողացանք հաղթել մնացած մրցաշարերում (Իսպանիայի առաջնություն և Չեմպիոնների լիգա), բայց ոչ այն ֆուտբոլով, որը մինչ այժմ խաղում էինք:
Այժմ բոլորն ունեն իրենց կարծիքը այս թեմայի վերաբերյալ, և յուրաքանչյուր տեսակետ, իհարկե, արժանի է հարգանքի:
Իմ կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ես ամեն տարի բախտ եմ ունեցել խաղացել Չեմպիոնների լիգայում, և ես գիտեմ, որ այն նվաճելն անհնար է՝ խաղալով մեր ներկայիս մակարդակով։ Թերևս Սետյենը ինձ սխալ է հասկացել»,- մեջբերում է Մեսսիին Sport.es-ը: