«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է կատալոնական ակումբ՝ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
«Ես հաստատ չգիտեմ, թե Լաուտարոյի շուրջ բանակցություններ եղե՞լ են արդյոք: Ես գաղափար չունեմ։
Թվում է, որ ես արդեն ասել եմ, որ Լաուտարոն տպավորիչ հարձակվող է, մանավանդ, որ, իմ կարծիքով, նա այդքան շատ որակներ ունի: Նա ուժեղ է, լավ է շրջանցում մրցակիցներին, գիտի ինչպես գոլ խփել, գիտի ինչպես տանել գնդակը մրցակցից …
Բայց եկեք սպասենք, թե ինչ կլինի նրա և մյուս խաղացողների առումով, որոնց հետ ասոցացվում է «Բարսելոնան»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundodeportivo-ն: