Տղամարդկանց թենիսի ֆեդերացիան՝ ATP-ն կհայտարարի կորոնավիրուսի պատճառով դադարը՝ մինչև հուլիս հետաձգելու մասին: Այս մասին հայտնում է Sport Journal ամսագիրը: Այս պահի դրությամբ դադարը սահմանված է մինչև հունիսի 13-ը:
Դադարի հետաձգումը կազդի մի շարք մրցաշարերի վրա. Նյուպորտի, Համբուրգի, Ատլանտայի և մի շարք այլ մրցաշարեր արդեն հետաձգվել են:
Հաղորդվում է, որ նման որոշման կարող է գալ նաև WTA-ը, սակայն ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա:
Ներկայումս աշխարհում անցկացվում են միայն ցուցադրական մրցաշարեր: Այս պահին Գերմանիայում երեք մրցաշար է պլանավորվել: