Մադրիդի «Աթլետիկոյի» մամուլի ծառայությունը պատասխանել է բրիտանացի մրցավար Մարկ Կլատենբուրգի հայտարարությանը՝ կապված 2015/16 Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ: Կլատենբուրգը ավելի վաղ հայտնել էր, որ Սերխիո Ռամոսի գոլը այդ հանդիպման առաջին խաղակեսում պետք չէր հաշվել, քանի որ «Ռեալի» պաշտպանը խաղից դուրս իրավիճակում էր եղել:
«Աթլետիկոն» Twitter-ում գրառում է կատարել իսպանական առաջատար մարզական երեք հրապարակումների վերաբերյալ լուսանկարով՝ Կլատենբուրգի հայտարարությամբ: Մամլո ծառայությունը գրառմանը կցել է մտածող սմայլիկ:
— Atlético de Madrid (@Atleti) May 14, 2020