Մայիսի 14-ի լույս գիշերը (Երևանի ժամանակով) ԱՄՆ Ջեքսոնվիլ քաղաքում անցկացվեց UFC Fight Night 171-ը :
Միջոցառման հիմնական մենամարտում հանդիպեցին բրազիլացի Գլովեր Տեյշեյրան և ամերիկացի Էնթոնի Սմիթը: Մենամարտը ավարտվեց նախանշվածից շուտ՝ այն բանից հետո, երբ մրցավարը հինգերորդ ռաունդում պարտություն գրանցեց Սմիթին՝ տեխնիկական նոկաուտով:
Այժմ բրազիլացին 7 պարտություն ունի և 31 հաղթանակ: Ամերիկացին պարտվեց 5-րդ անգամ՝ իր 38 հանդիպումներում: