Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել այն մասին, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսինն ու իր անվանի հայրենակից Դիեգո Մարադոնան կարող էին միասին հանդես գալ նույն թիմում.
«Նրանցից մեկը միավոր հավաքելու մեքենա է: Վերջին տարիներին ես միշտ տառապում էի նրա պատճառով: Երկրորդն արգենտինական ֆուտբոլի դիմագիծն է: Թվում է՝ Մեսսին վերջերս է դուրս եկել կճեպից, Դիեգոն այս առումով երբեք խնդիր չի ունեցել: Կարծում եմ՝ նրանք կարող էին խաղալ միասին»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում RTBF-ը:
Մեսսին 2003 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում ու կատալոնական ակումբի կազմում Իսպանիայի առաջնության 474 հանդիպման է մասնակցել: Մարադոնան ևս հանդես է եկել կապտանռնագույնների կազմում, բայց 1982-ից 1984 թվականներին ու 36 հանդիպման է մասնակցել: