Իտալական «Միլանի» իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան կարող է դառնալ ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Footmercato-ն:
37-ամյա դարպասապահը պատրաստ է դառնալ ՊՍԺ-ի երկրորդ համարը՝ փոխարինելով Կեյլոր Նավասին անհրաժեշտության դեպքում: «Միլանը» պատրաստ է բաժանվել Ռեյնայից, որպեսզի նրան տարեկան 3 մլն եվրո չվճարի:
2020 թվականի հունվարից Ռեյնան վարձակալության հիմունքներով հանդես է գալիս անգլիական «Ասթոն-Վիլայի» կազմում: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում, որը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, Ռեյնան բիրմինգեմցիների կազմում 6 հանդիպման է մասնակցել, որոնցում 13 գոլ է բաց թողել:
Ռեյնան ավելի վաղ հանդես է եկել «Բարսելոնայում», «Վիլյառեալում», «Լիվերպուլում», «Նապոլիում» և «Բավարիայում»: Ռեյնան նաև աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է Իսպանիայի հավաքականի կազմում: Բոլոր այդ մրցաշարերում նա եղել է թիմի պահեստային դարպասապահը: