Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ծնկի խաչաձև կապանների բարդագույն վնասվածքից ապաքինվելուց հետո դաշտ է վերադարձել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ասենսիոն շատ լավ մարզավիճակով է դաշտ վերադարձել։ «Արքայական» ակումբի մարզչական շտաբը հաճելիորեն զարմացած է նրա մարզավիճակով նման երկար ժամանակ շարքից դուրս մնալուց հետո։
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Ասենսիոն պատրաստ է խաղալ 9 համարի դիրքում, եթե Կարիմ Բենզեման վնասվածք ստանա ու լինի դրա անհրաժեշտությունը։
Յովիչը արդեն վնասվածք ունի, իսկ Մարիանոն գերազանցապես չի վայելում Զինեդին Զիդանի վստահությունը։