«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է շարունակել կարիերան Պրեմիեր լիգայում, գրում է Sky Sports Italia-ն:
«Ծեր սենյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ցանկանում է ձեռք բերել «կապույտների» կիսապաշտպան Ժորժինյոյին: Թուրինցիները մտածում են Պյանիչին այս գործարքում ընդգրկելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բոսնիացին արդեն համաձայնել է չորս տարվա պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը Պյանիչին գնահատում է 60 միլիոն եվրո: Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Կամպ Նոու»՝ կիսապաշտպան Արտուրի դիմաց:
Վերջերս Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլային գծով գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է, որ ակումբը բանակցում է «Բարսելոնայի» հետ Արտուր-Պյանիչ հավանական փոխանակման շուրջ։