Նետաձգության համաշխարհային ֆեդերացիան հայտնել է , որ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար չանցկացված չորս վարկանիշային մրցաշարերը կկայանան հաջորդ տարի։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Օլիմպիական խաղերի 128 տեղերից 87-ն արդեն հատկացվել է, որոնք կպահպանվեն։
2021 թ․ մրցաշրջանի ամբողջական ժամանակացույցը կհայտարարվի կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո։
Օրեր առաջ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (World Athletics) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ամառային մրցաշրջանը կսկսվի Տուրկուի մրցաշարում, որը նախատեսված է օգոստոսի 11-ին: