Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարիերան մտադիր է շարունակել «Բարսելոնայի» կազմում:
Football Espana-ն հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Սիթի» կամ ՊՍԺ հնարավոր տեղափոխություններով: Ավելին, Լաուտարոն «Ինտերի» ղեկավարությանը խնդրել է մերժել այդ երկու ակումբների առաջարկերը: Արգենտինացին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբն աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» հետ՝ եռակողմ տրանսֆերի շուրջ, որպեսզի ստանա Մարտինեսին: Տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ կապտանռնագույնները Լաուտարոյին տեղ են խոստացել մեկնարկային կազմում:
Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս «Ինտերում», իսկ ավելի վաղ հանդես է եկել «Ռասինգում»: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն իտալական Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: