«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը նշել է, թե ով է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահը վերջին 10 տարիներին։
«Կարծում եմ՝ Դավիդ դե Խեան։ Խաղալով նրա հետ՝ ես հասկացա, թե որքան լավն է նա՝ որպես դարպասապահ։ Ես երկար ժամանակ եմ հետևել նրա խաղին ԱՊԼ-ում, ու ինձ համար նա լավագույն դարպասապահն է լիգայի վերջին 10 տարիների ընթացքում։
Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա անում իր աշխատանքը մարզումների ընթացքում։ Նրա հետ մարզվելը հիասքանչ բան է։ Նրան գոլ խփելը շատ բարդ է, երբ մարզումներին մենք խաղում ենք 5-5-ի դեմ»,-Մագուայերի խոսքն է մեջբերում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
Դավիդ դե Խեան հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011 թվականից։