Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունը կվերսկսվի մայիսի վերջին: Այդ մասին հաղորդվում է Կիևի «Դինամոյի» պաշտոնական կայքում:
Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որոշել է մրցաշրջանը վերսկսել մայիսի 30-ին: Մնացած 9 տուրերի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Հաջորդ տուրում, ըստ ժամանակացույցի, «Դինամոն» կհանդիպի Դոնեցկի «Շախտյորի» հետ: Աղյուսակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորը», որը 23 հանդիպումներում վաստակեց 59 միավոր: Կիևի «Դինամոն» 46 միավորով երկրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Լուգանսկի «Զարյային»:
Այսօր նաև հայտնի էր դարձել, որ Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել մայիսի 19-ին։