Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է որպես Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործող մարզիկ՝ Sunday Times Rich List 2020-ի ամենամյա վարկանիշում:
35-ամյա ավտոարշավորդի կարողությունը գնահատվում է 224 միլիոն ֆունտ, ինչը նրան նաև դարձնում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ գործող մարզական աստղը վարկանիշի ամբողջ 32-ամյա պատմության ընթացքում (Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կարողությունն իր կարիերայի ավարտին գնահատվում էր 200 մլն ֆունտ):
Բացի Հեմիլթոնից ցուցակում ընդգրկվել է նաև գոլֆիստ Ռորի ՄաքԻլրոյը Հյուսիսային Իռլանդիայից (170 միլիոն ֆունտ, տարեկան +34 միլիոն), ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (114 միլիոն ֆունտ) և անգլիացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան (107 միլիոն ֆունտ, տարեկան +58 միլիոն ֆունտ):