Անգլիական «Ուոտֆորդի» վինգեր Ժերար Դելոֆեուն խոսել է «Բարսելոնայում» անցկացրած իր ժամանակահատվածի մասին, հաղորդում է beIN Sports-ը:
«Երբ դու երիտասարդ և տաղանդավոր ես, բոլորը մտածում են ՝ «նոր Մեսսին» է եկել:
Դա բավական բարդ իրավիճակ է: Այդպիսի մեծ ճնշմանը ահավոր ծանր է դիմանալը:
Երկրպագուները մի երազ են հորինում, որին դուք չեք կարող հասնել»,- ասել է Դելոֆեուն:
Հիշեցնենք, որ Դելոֆեուն կատալոնական ակումբի սան է և 2018-ին է տեղափոխվել «Ուոտֆորդ»: